ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Անկախ բանակցությունների արդյունքներից՝ հանդիպումն ունի շրջադարձային նշանակություն նոր աշխարհակարգի ձևավորման հարցում

Անկախ բանակցությունների արդյունքներից՝ հանդիպումն ունի շրջադարձային նշանակություն նոր աշխարհակարգի ձևավորման հարցում
16.08.2025 | 11:41

Եվ այսպես, Ալյասկայում հանդիպեցին միջուկային երկու գերհզոր տերությունների ղեկավարները: Անկախ բանակցությունների արդյունքներից՝ հանդիպումն ունի շրջադարձային նշանակություն նոր աշխարհակարգի ձևավորման համար: Այժմ անհրաժեշտ է արձանագրել, թերևս, շատ կարևոր մի իրողություն. ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանը մեկուսացնելու և դրակոնյան պատժամիջոցներով ծնկի բերելու Ջո Բայդենի, Մակրոնի, Շոլցի և Բորիս Ջոնսոնի ծրագիրը տապալված է: Անկախ ամեն ինչից՝ պետք է նշել կրեմլյան դիվանագիտության հաղթանակը, Ռուսաստանը ճեղքեց մեկուսացման օղակը, այնպիսի հսկաներ, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, տարածաշրջանային մոտ հարևաններ Թուրքիան և Իրանը չմիացան պատժամիջոցներին: Շարունակվեց Շանհայի կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի գործունեությունը, որոնք նույնիսկ ընդլայնվեցին: Եվ ահա շրջադարձային ճեղքումը՝ Պուտին-Թրամփ հանդիպումը:

Մինչդեռ Հայաստանի արևմտամետ «քաղաքագիտունների» մարտական փորձանքագետները մոտ երեք ու կես տարի ցնցում էին հանրությանը մեկ ու կես ամսում Ռուսաստանի ջախջախման և փլուզման մասին իրենց մարգարեսկան կանխատեսումներով: Մեկը գրում էր ռուսական խորտակվող նավի, մյուսը հայտարարում էր ուկրաինական բանակի կողմից ռուսական ծնոտը ջարդելու, մյուսն այսօր վերլուծական էր գրել, գրողի ծոցն» ուղարկելով ԵԱՏՄ-ին և այլ մտքի գոհարներ, որոնք «ալեկոծում» են մեդիա դաշտը: Ես պատկերացնում եմ՝ ինչ ընկճախտի մեջ է հիմա Զելենսկին և նրա եվրոպացի հովանավորներ Մակրոն-Մերց-Սթարմեր եռյակը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4830

Մեկնաբանություններ